Հակոբ Կարապենցի անվան
հ.6 հիմնական դպրոց

 

Սկիզբ  Նորություններ   Հետադարձ   կապ    
 
Մեր  մասին
 
Աշխատակազմ
 
Դպրոցի պատմություն
 
Հակոբ Կարապենց
 
Տարրական  դպրոց
 
Միջին դպրոց
 
Ներառական կրթություն
 
Deutsch-Einheiten
Գերմաներեն նյութեր
 
Ֆոտոնկարներ
 
Տեսադարան
 
Համակարգչային կենտրոն
 
Արխիվ

 

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բաբաբյան Օվսաննա Հայրապետի - դպրոցի տնօրեն,

Հ.  Կարապենցի  անվան  հ.6   հիմնական դպրոց
Ծնվել  է  1947թ.  հ ունվարի  13-ին  Երևանում,  ծառայողի  ընտանիքում:  1954 թ. ընդունվել  է  Երևանի  թիվ 6  ութամյան  դպրոցը,  ուսումը  շարունակել  և  1966թ.  ոսկե  մեդալով  ավարտել  է  Երևանի  49  միջնակարգ  դպրոցը:
Դպրոցական  տարիներին  ակտիվ  հասարակական  գործունեություն  է  վարել.  Եղել  է  դպրոցի  պիոներական  դրուժինայի  խորհրդի  նախագահ,  կոմերիտական  կազմակերպության  քարտուղար,  մի  շարք  կուլտուր-լուսավորական  միջոցառումների  կազմակերպիչ:
1966թ. ընդունվել  է  Երևանի  պետական  համալսարանի  բանասիրական  ֆակուլտետի  հայոց  լեզվի   և  գրականության  բաժնը:  Ուսումանը  զուգընթաց  աշխատել  է  Երևանի  թիվ 119  դպրոցում`  սկզբում  որպես  ավագ  ջոկատավար,  ապա  հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի,  իսկ  1987  թվականիթ`  փոխտնօրեն:  1995թ.  նշանակվել  է  Երևանի  Հ.  Կարապենցի   անվան  դպրոցի  փոխտնօրեն, իսկ  2003 թվականի  օգոստոսին  ընտրվել  է  գործադիր  տնօրեն:
1987թվականին  արժանացել  է  «Ժողովրդական  կրթության  գերազանցիկ»  կոչման,  իսկ  1995թվականին  լիցենզավորման  և  արհեստավորման  հանձնաժողովի  կողմից  ստացել  է «Հմուտ  ուսուցիչ»  տարակարգ:
Ամուսնացած  է  ունի  երեք  դուստր:

Դավթյան Նունե Մհերի - Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքի գծով

Ծնվել  է  1967թ. մարտի  22-ին : 1985 թվականից աշխատում է Հ. Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոցում սկզբում որպես ջոկատավար, այնուհետև դասվար: 2004 թվականից ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն: Ունի մանկավարժական բարձրագույն կրթություն: Նրա ղեկավարած տարրական  կրթության մեթոդմիավորումում  ընդգրկված է 12 ուսուցիչ:

Առաքելյան Ռուզաննա -Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքի գծով

Բոյաջյան Գայանե Գևորգի - մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ

Ծնվել  է  1953 թվականին  Երևանում:  1991թ.  հոկտեմբերից  աշխատում  է  Հ.  Կարապենցի  անվան հ.6 հիմնական դպրոցում որպես  մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ: 1977թ. ավարտել  է  Երևանի  Խաչատուր  Աբովյանի   անվան մանկավարժական  ինստիտուտը: Դասավանդում է պատմություն:

Պետրոսյան Կորյուն - տնտեսական աշխատանքների գծով տոխտնօրեն

Ծնվել  է  1932 թվականին Լենինականում: Սկզբնական  կրթությունը  ստացել  է  հ.63  դպրոցում,  որից  հհետո  ընդունվել  է  արհեստագործական  ուսումնարան:  Այն ավարտելուց  հետո   1951 թվականին  գործուղվել  է  Երևանի  Լոկոմոտիվյան   դեպո`  որպես  մեքենավարի  օգնական:  1953 թվականին  հանձնելով  շոգեքարշի  մեքենավարի  քննություն աշխատել  է  մեքենավար: Հետագայում  դարձել  է  մեքենավար:  1965 թվականին նշանակվել  է  մեքենավար – հրահանգիչ,  դեպոյի  պետի  տեղակալ:  1967 – 72 թթ.  ընդունվել  և  ավարտել  է  Ռոստովի  /РИЖД/  երկաթգծի  ինստիտուտի – էլեկտրոմեխանիկայի  բաժինը:  1967 – 72թթ.  ընտրվել  է  Սովետական  Հայաստանի  Հանրապետության  գերագույն  խորհրդի  պատգամավոր:  1979  թվականին  ընտրվել  է  Լոկոմոտիվային  դեպոյի  արտկոմի  նախագահ:  2000 թվականին  աշխատում  է  Հակոբ  Կարապենցի  անվան  հ.6  դպրոցում  տնտեսական  աշխատանքների  գծով  փոխտնօրեն:  Աշխատանքային  ժամանակաշրջանում  ունեցել  է  բազմաթիվ  շնորհակալագրեր, պատվոգրեր  և  մեդալներ:  Պարգևատրվել  է  պատվավոր  երկաթուղայինի  կրցքանշանով:

 

 
 
 
Հ. Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց