Հակոբ Կարապենցի անվան
հ.6 հիմնական դպրոց

 

Սկիզբ  Նորություններ   Հետադարձ   կապ    
 
Մեր  մասին
 
Աշխատակազմ
 
Դպրոցի պատմություն
 
Հակոբ Կարապենց
 
Տարրական  դպրոց
 
Միջին դպրոց
 
Ներառական կրթություն
 
Deutsch-Einheiten
Գերմաներեն նյութեր
 
Ֆոտոնկարներ
 
Տեսադարան
 
Համակարգչային կենտրոն
 
Արխիվ

 

 

 

 

 

 

Դպրոցի պատմություն

1936  թվականի  սեպտեմբերին  Կայարանամերձ  հրապարակից  դեպի  Թոխմախ  գյոլ  տանքղ ճանապարհի  մի  փոքրիկ  բլրի  վրա  դպրոց  բացվեց,  որը  համարով  6-ն  էր,  և  քանի  որ  Կայարանում  էր,  անվանակոչվեց  այն  ժամանակվա  երկաթուղային  տրանսպորտի  նարկոմ  Կագանովիչի  անվամբ:  Դպրոցը  արական  էր,  և  հիմնականում  հաճախում  էին  երկաթուղայինների  տղաները:  1941 – 1945  թվականներին`  Հայրենական  մեծ  պատերազմի  տարիներին  այն  դարձավ  զինվորական  հոսպիտալ,  իսկ  ուսուցիչներից  շատերը  մնացին  աշխատելու  որպես  կրտսեր  բժշկական  անձնակազմ:  1946 թվականին  դպրոցը  կրկին  ստացավ  իր  նախկին  կարգավիճակը,  իսկ  1952 թվականից  դարձավ  երկսեռ:  1953 թվականի  ձնհալից  հետո  այն  կոչվեց  Վահան  Տերյանի  անվամբ:  Դպրոցական  շենքերի  սղության  պատճառով  նույն  շենքում  տեղադրված  էր  նաև  Ավետիք Իսահակյանի  անվան հ.16  դպրոցը:  Մի քանի  տարի  միասին  գոյատևելուց  հետո  երկու  դպրոցները  միացան,  և  կոչվեցին  Ավետիք  Իսահակյանի  անունով:  Չգիտեմ  ում  «թեթև»  ձեռքով  անհետացան  հ.6-ը  թե  Վահան  Տերյանի  անունը:  60-ական  թվականներին  այդ  դպրոցները  կրկին  անջատվեցին:  Ավետիք  Իսահակյանի  անունը  կրող  հ.16  դպրոցը  տեղափոխվեց  մի  այլ  շենք:  Մանկավարժական  կոլեկտիվի  բազմիցս  խնդրանք-դիմումներից  հետո  հ.6  թիվը  հետ  վերադարձվեց,  սակայն  անունը  արդեն  տրվել  էր  նախկին  Ստալինի  անվան  հ.60  դպրոցին:

Եվ  այսպես  մոտ  30  տարի  հ.6  միջնակարգ  դպրոցը  մնաց  անանուն,  և  միայն  1995  թվականի  փետրվար  ամսին  ժողովրդական  պատգամավորների  Երևանի  քաղաքային  խորհրդի  մարտի  27-ի  ¹643  որոշմամբ  թիվ  6  դպրոցն  անվանակոչվեց  սփյուռքահայ  գրող,  հրապարակախոս  Հակոբ  Կարապենցի  անունով:

Լուսանկարներ >>>

 
 
 
Հ. Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց