Հակոբ Կարապենցի անվան
հ.6 հիմնական դպրոց

 

Սկիզբ  Նորություններ   Հետադարձ   կապ    
 
Մեր  մասին
 
Աշխատակազմ
 
Դպրոցի պատմություն
 
Հակոբ Կարապենց
 
Տարրական  դպրոց
 
Միջին դպրոց
 
Ներառական կրթություն
 
Deutsch-Einheiten
Գերմաներեն նյութեր
 
Ֆոտոնկարներ
 
Տեսադարան
 
Համակարգչային կենտրոն
 
Արխիվ

 

 

 

 

 

 

Հակոբ  Կարապենց

85 տարի  առաջ  պարսկահայ  գաղութի  «մշակութային  միջնաբերդ»  Թավրիզում  1925թ. օգոստոսի  9-ին  պարոն  Սիմեոն  Կարապետյանի`  գեղարվեստական  բնածին  շնորհերով  օժտված  համեստ,  բարեհամբյուր  բնավորությամբ   մի  անձնավորության  ընտանիքում  աշխարհ  եկավ  անդրանիկ  զավակը`  Հակոբ  Կարապենց  Կարապետյանը:  Տարիներ  անց  ընտանիքը  համալրվեց  ևս  երեք  զավակներով`  մեկ  դուստր,  երկու  որդի:  Սակայն  կյանքը  անգութ  գտնվեց`  փոքրիկ  Հակոբից  վաղաժամկետ  հեռացնելով  մորը:  Մանկության  օրերը  նա  անցկացրեց  իր  հորաքրոջ`  երկարամյա  մանկավարժ  տիկին  Աստղիկ  Կարապետյան – Բեգլարյանի  մայրական  հոգածության  ներքո:  Հակոբ  Կարապենց  Կարապետյանը  բախտ  ու  երջանկություն  ունեցավ  ապրելու  ու  ձևավորելու  Թավրիզում,  ուր  վերակերտվում  էր  հայությունն   իր  մշակութային  կենտրոններով,  գրադարաններով,  մշակույթային,  մարզական  սկաուտական  և  երիտասարդական  միություններով:
Կարապենցի  կրթությունը  եղել  է  խառն.  ըստ  նրա  կենսագրի  նա  հաճախել  է` ռուսական  մանկապարտեզ,  տարրական  կրթությունը  եղել  է  ֆրանսիական  ու   հայկական`  Սէն  Վենսան դը  Պոլ,  ապա  հայկական  հայկազյան – Թամարյան,  միջնակարգը`  պարսկական  ու  ֆրանսիական  /Սէն  Լուի  ճեմարան/,  բարձրագույնը`  ամերիկյան:
 Պատանի  տարիքից  է  սկսել  գրական  փորձերը.  կոգորված  էր  իր  ծննդավայրի  ազգային  և  գաղափարական   կենարար  շնչով`  գրում  էր  հայրենասիրական  բանաստեղծություններ,  որոնք  լույս  տեսան  «Ալիքի»  մեջ:
Երկրորդ  համաշխարհային  պատերազմը  ցնցում  է  նաև  Թավրիզը:  Հակոբ  Կարապենցի  ընտանիքը,  ինչպես  բազմաթիվ  հայ  ընտանիքներ,  ճանապարհ  բռնեց  դեպի  Թեհրան:  Այնտեղ  1944թ.  նա  հանդիսացավ  Հայ  Պատանեկան  Մշակույթային  Միության  հիմնադիրներից  մեկը:  1946թ.  այն  վերանվանվեց  Հայ  Երիտասարդական  Մշակույթային  Միություն,  իսկ  1950թ.  կոչվեց  «Հայ   Մշակույթային  Արարատ  Միություն» :  Վերջինս  ընդարձակվելով  և  աճելով  վերանվավեց  «Հայ  Մշակույթային  Արարատ  Կազմակերպություն»: 
1947թ.  ուսման  անհագ  ծարավը  Կարապենցին  մղեց  Ամերիկայի  Միացյալ  Նահանգներ:  Նա  ընդունվում  է   Քանզաս  նահանգի  Միզուրի  համալսարանը,  որն  ավարտելուց  հետո  հաճախում  է  Նյու  Յորքի  Քոլոմբիա  մեծ  համբավ  ունեցող  համալսարանը:  Մասնագիտանում  է  լրագրության  մեջ`  երկրորդ  մասնագիտություն  ընտրելով  հոգեբանությունը:
1949թ.  նոյեմբերին  ամուսնանում  է  սեբուստացի  ընտանիքի  դստեր`  Ալիս  Մինասյանի  հետ  և  ունենում  2  զավակ`  դուստր  Քրիստինե  և  որդի  Սթիվ:  2  տարի  1951-1953 թթ.  Կալիֆորնիայում  ապրելուց  հետո  տեղափոխվում  է   Նյու-Յորք,  որտեղ  մեկ  տարի  դասավանդում  է  Քորնել  համալսարանի  լեզվաբանական  բաժնում:  Ընտանիքի  ապրուստը  հոգալու  համար  բազմապիսի  գործել  է  կատարել  դասախոսական  աշխատանքից  զատ. եղել  է  դրամատան  հաշվապահ,  մեքենավար,  աման  լվացող,  թղթակից,  խմբագիր,  դռնապան,  օդանավային   գործակալ,  ուսուցիչ,  հաղորդավար,  «Բրիտանիկա»  հանրագիտարանի  շրջիկ  գրավաճառ  և  այլն:
25  տարի`  1954 – 1979թթ.  վարել  է  Միացյալ  Նահանգների  «Ամերիկայի  ձայն»  հաստատության  հայկական  բաժինը:  հոգինե
Ամերիկայում  հաստատված  տարիներին  նրա  ստեղծագործական  կյանքը  բեղմնավոր  է  եղել:
1970թ.  -  «Անծանոթ  հոգիներ»  պատմվածքների  ժողովածու
1972թ.  -  «Կարթագենի  դուստրը»  ժամանակակից  վեպ
1975թ.  -  «Նոր   աշխարհի  հին  սերմնացաններ»  նորավեպ
1983թ.  -  «Ադամի  գիրքը»  ժամանակաից  վեպ
1986թ.  -  «Ամերիկյան  շուրջ  պար»  պատմվածքների  ժողովածու
1987թ.  -  «Անկատար»  պատմվածքների  ժողովածու
:

1989թ.  Բոստոնում    հաստատվելուց  հետո,  Կրապենցը  իր  ակտիվ  մասնակցությունը  բերեց  ոչ  միայն  գրական  այլ  նաև  մշակույթային  կյանքին:  Կյանքի  վերջին  տարիներին  նա  հրատարակեց  ևս  2  հայերեն  հատոր`  «Երկու  աշխարհ»  գրական  փորձագրություններ – Բոստոն  1992թ.  և  «Մի  մարդ  ու  մի  երկիր»  և  այլ  պատմվածքներ – 1994թ.: 
            Իր  մասին  նա  համոզված  ասել  է.  «Ես  մնում  եմ  հայ  գրող`  հարազատ  իմ  լեզվին,  տարերքին  և  ազգային  բարդույթին»:
            Ընդամենը  4  ամիսների  ընտացքում  1994թ. հոկտեմբերի  10-ին չարորակ  քաղցկեղից  մահացավ  Հակոբ  Կարապենցը:  Դին  ամփոփվեց  Քեմբրիջի  գերեզմանատանը:


 
 
 
Հ. Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց