Հակոբ Կարապենցի անվան
հ.6 հիմնական դպրոց

 

Սկիզբ  Նորություններ   Հետադարձ   կապ    
 
Մեր  մասին
 
Աշխատակազմ
 
Դպրոցի պատմություն
 
Հակոբ Կարապենց
 
Տարրական  դպրոց
 
Միջին դպրոց
 
Ներառական կրթություն
 
Deutsch-Einheiten
Գերմաներեն նյութեր
 
Ֆոտոնկարներ
 
Տեսադարան
 
Համակարգչային կենտրոն
 
Արխիվ

 

 

 

 

 

 

Ներառական կրթություն

«Ամեն  մարդ  ունի  կրթության  իրավունք»

Ներառական  կրթության  հիմքում  կրթություն  ստանալու  մարդու  իրավունքն  է,  որն  արտացոլված  է  1948  թվականին  ընդունված  մարդու  իրավունքների  հմընդանուր  հռչակագրում:
Ներառական  կրթությունը  կարող  է  բարձրացնել  կրթության  որակը  բոլորի  համար,  նաև  օգնում  է  հաղթահարելու  խտրականությունը:
2008/2009  ուստարում  մեր  դպրոցը որոշ  հանրակրթական  դպրոցների  նման  հյուրընկալ  դռները  բացեց  Ներառական  կրթության  առջև:
Ստեղծվեց  բազմամասնագիտական  թիմ`
Համակարգող
Սոցիալական  աշխատող
Հոգեբան
Հատուկ  մանկավարժ
Օլիգոֆրենոմանկավարժ
Տիֆլոմանկավարժ
Սուրդոմանկավարժ
Լոգոպեդ
Ֆիզիոթերապիստ
Նրանց  հետ  համատեղ  համագործակցում  են  նաև  ծնողներն  ու  ուսուցիչները:
Այս  ծրագրում  ամեն  մեկն  ունի  իր  յուրովի  աշխատանքը:
Համակարգողը  համակարգում  ու  վերահսկում  է բազմամասնագիտական  թիմի  աշխատանքները, կազմակերպում  է  երեխաների հետ  տարվող  աշխատանքները  և  հետևում  դրանց  իրականացմանը:
Սոցիալական  աշխատողը  իրականացնում  է  դպրոցի  համայնքում  հատուկ  կարիք    ունեցող  երեխաների  բացահայտումը  ու  նրանց  ներգրավումը  հանրակրթության  մեջ ԲՄ թիմի  մյուս  մասնագետների  հետ  իրականացնում  է  ԿԱՊԿՈՒ երեխաների  պարբերաբար  դիտարկումներ  դասարաններում  և  դասից  դուրս`  բակում,  միջանցքներում:
Անհրաժեշտության  դեպքում  կատարում  է  տնային  այցելություններ:  Իրականացնում  խմբային  և  անհատական  սոցիալական  խորհրդատվություն  ծնողների  հետ:
Ծնողների  հետ  միասին  այցելում  է  Երևանի  բժշկահոգեբանամանկավարժական  կենտրոն:  Կենտրոնից`  տվյալ  երեխային  համապատասխան  ախտորոշում  ստանալուց  հետո  պատրաստում  է  Երևանի  Քաղաքապետարան  ուղարկվող  փաստաթղտերը,  որպեսզի  երեխան  ստանա  վկայագիր:
Վկայագիրը  ստանալուց  հետո   ԿԱՊԿՈՒ  երեխան  ընդգրկվում  է  « Ներառական  կրթություն »  ծրագրում  և  նրա  հետ  աշխատում  են  իր  ախտորոշմանը  համապատասխան  մասնագետներ:
Համակարգողը  Սոցիալական  աշխատողի  հետ  միասին  իրականացնում  է  համապատասխան  գործունեություն`  ուղղված  ներառական  կրթության  հարցերով  զբաղված  պետական  և  հասարակական  կազմակերպությունների  հետ:
Համագործակցում  ենք  որոշ  ՀԿ-ների  հետ`  « Հույսի  Կամուրջ », « Կարիտաս »,  «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» հասարակական  կազմակերպություններ:
« Նոյ  Աստղ »  հաշմանդամ  երեխաների  հասարակական  կազմակերպություն:
2008-2009  ուսումնական  տարում  « ԴԽԾ» -  աջակցությամբ  մենք  հայկական  «Կարիտասին»    և  ֆրանսիական  «Կարիտասին»  ներկայացրեցինք  քարտեզագրման  ծրագիր  «Դպրոցի  տնօրենի  հաղորդակցման  ցանցի  տիպօրինակ»  ՀՀ  քարտեզի  պատկերով  և  շահեցինք  որոշակի  գումար,  որով  դպրոցի  համար  գնեցինք  պատճենահանման  սարք:

 
 
 
Հ. Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց